Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ես

Կամքի ուժի մասին

Կամքի ուժի մասին

Ցանկացած գործում կամքի ուժը հաջողության գրավական է։ Եթե ուզում եք ոչ միայն փորձել ինչ-որ բան փոխել ձեր կյանքում, այլև ամրագրել այդ փոփոխությունը, դա դարձնել սովորություն, ձեզ կամքի ուժ է պետք։

Ռազմավարություն 1. Խոստում։

Պատկերացրեք՝ ձեր ընկերներին, ծանոթներին, նույնիսկ թշնամիներին ասում եք, թե որոշել եք 10 կգ նիհարել 3 ամսվա ընթացքում, և դա կանեք, ինչ էլ լինի։ Եթե խուսափում եք բարձրագոչ հայտարարություններ անելուց, ասեք գոնե մտերիմ ընկերներին ու ընտանիքի անդամներին, իսկ եթե չեք վախենում, հայտնեք գործընկերներին կամ էլ սոցիալական ցանցի ընկերներին։ Դրանից հետո կսկսեք գործողություններ մշակել այդ նպատակին հասնելու համար։

Մարդիկ, որոնց ձեր հայտարարությունը հետաքրքրի, կսկսեն ժամանակ առ ժամանակ հետաքրքրվել։ Նրանցից ոմանք հաջողություն կմաղթեն, բայց կլինեն նաև այնպիսիները, որոնք անհաջողության կսպասեն, իսկ հոգու խորքում նույնիսկ կցանկանան, որ ոչ թե նիհարեք, այլ գիրանաք 10 կգ-ով։ Համաձայնեք, որ ձեզ վատ կզգաք, եթե չարդարացնեք առաջինների հույսերը, իսկ երկրորդ տիպի մարդկանց էլ ձեզ քարկոծելու և ծաղրելու առիթ տաք։

Ռազմավարություն 2. Լավ սովորություններ։

Ինչպես հայտնի է, կարելի է ցանկացած նպատակի հասնել, եթե կանոնավոր և առանց կանգառների շարժվեք դեպի այն նույնիսկ փոքրիկ քայլերով։ Եթե ուզում եք զարգացնել ձեր կամքի ուժը, ձեզ ստիպեք անել այն, ինչն ապագայում ձեզ օգուտ կբերի։ Կարելի է սա անվանել լավ սովորություններ։ Առավոտյան մարզանք, վազք. ահա առավոտյան սովորությունների օրինակ։ Եթե կանոնավոր կերպով ինչ-որ օգտակար բան եք անում, մի քանի շաբաթից դա դառնում է սովորություն, և էլ ինքներդ ձեզ չեք ստիպի անել դա։

Ռազմավարություն 3. Հարկադրանք։

Պետք է գերակայություն տալ այնպիսի գործերի, որոնք պետք է անել, բայց դրանք ամենաքիչն եք ուզում անել։ Ենթադրենք՝ պետք է զանգահարեք տհաճ և կոպիտ մարդու, մեծ քանակությամբ ամաններ լվանաք կամ էլ բարդ աշխատանքային կամ ուսումնական ծրագիր կազմեք։ Նման գործերը սովորաբար ուրախություն չեն պատճառում, բայց դրանք մեզ հետաքրքրում են առաջին հերթին նրա համար, որ կարող են ամրապնդել մեր կամքի ուժը։ Իսկապես, եթե գործը բարդ է, բայց հետաքրքիր, մենք հաճույքով ենք այն անում, որովհետև մոտիվացիա ունենք՝ հետաքրքրություն։ Իսկ եթե այն հաճույք չի պատճառում, դրա իրականացման համար կամքի ուժ է պետք։

Ռազմավարություն 4. Սպորտ։

Սպորտով զբաղվելը կամքի ուժն ամրապնդելու լավագույն միջոցներից է։ Սպորտը ներառում է ոչ միայն մարզումները, այլ նաև արդյունքների հասնելը։ Հիշենք հին մարզական կարգախոսը՝ «Ավելի արագ։ Ավելի բարձր։ Ավելի ուժեղ»։ Սպորտը ոչ միայն այլ մարզիկի հետ մրցություն է, այլ նաև ինքներդ ձեզ հետ. դուք նշաձող եք սահմանում ու ձգտում եք հասնել դրան։ Այդ ճանապարհին հանդիպում են հետաքրքրության անկումներ, անհաջողություններ։ Արդյունքի հասնել կհաջողվի միայն կամքի ուժի միջոցով։ Իսկ ի՜նչ հաճելի ու քաղցր կլինի հաղթանակը։ Ավելի լավ է անցնել սպորտային անհաջողությունների ու հիասթափությունների ճանապարհով, քան փորձերի ու սխալների ուղիով իրական կյանքում։

Եվ վերջում, մինչ ինքներդ ձեզ ձեր կյանքում փոփոխություն մտցնել խոստանալը մտածեք՝ արդյոք կարո՞ղ եք իրականացնել։ Մեկ անգամ ձեզ ասելով՝ ԵՍ ԿԱՐՈՂ ԵՄ:

Սկզբնաղբյուր. erkusov.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Կարմայի կանոնները. urolog.am
Կարմայի կանոնները. urolog.am

Ինչպե՞ս բարելավել կյանքի որակը:


Կարման, դա մարդու կողմից կատարված արարքներն ու դրանց հետևանքներն են, որոնք կազմում են նրա ճակատագիրը...

Նյարդաբանները հասկացել են, թե ինչո՞ւ ժամանակը երբեմն աննկատ է անցնում. armeniamedicalcenter.am
Նյարդաբանները հասկացել են, թե ինչո՞ւ ժամանակը երբեմն աննկատ է անցնում. armeniamedicalcenter.am

Ժամանակի զգացողությունը սուբյեկտիվ բնույթ է կրում և կարող է փոփոխվել՝ կախված իրավիճակներից: Օրինակ, երբ մարդ ուրախ է՝ ժամանակը թռչում է. իսկ տխուր վիճակում ամեն րոպեն ձգում է երկար: Ինչպես նշում է Live Science-ը...

ԼՈՒՐԵՐ: Հոգեկան առողջություն
Մի փիլիսոփա ասել է.«Ես որոշեցի երջանիկ դառնալ, որովհետև դա օգտակար է առողջության համար». facebook.com/tachararoghjutyan/
Մի փիլիսոփա ասել է.«Ես որոշեցի երջանիկ դառնալ, որովհետև դա օգտակար է առողջության համար».  facebook.com/tachararoghjutyan/

Ընդհանրապես պետք է սովորություն դարձնել դժվարություններին վերաբերվել թեթև և թույլ չտալ, որ դրանք մինչև վերջ թափանցեն հոգու խորքերը, որովհետև ամենածանր իրավիճակն էլ անցողիկ է և ի վերջո ժամանակի ընթացքում մոռացվում է, բայց այն...

Առողջ ապրելակերպի հիմունքները
Որքա՞ն է Ձեր բիոլոգիական տարիքը
Որքա՞ն է Ձեր բիոլոգիական տարիքը

Օրգանիզմի մորֆոլոգիական և ֆիզիոլոգիական զարգացումը ներկայացնում է մարդու բիոլոգիական տարիքը: Սա բժշկական տեղեկատուներում է ձևակերպված: Իսկ դա նշանակում է, որ տարիքի մասին միայն կարելի է խոսել առաջնորդվելով օրգանիզմի վիճակից...

Առողջ ապրելակերպի հիմունքները
Ինչու են հաջողակ մարդիկ ամեն օր նույն հագուստը կրում. 168.am
Ինչու են հաջողակ մարդիկ ամեն օր նույն հագուստը կրում. 168.am

Երբևէ մտածե՞լ եք այն մասին՝ որքան ժամանակ եք կորցնում առավոտյան՝ որոշելով՝ ինչ հագնել: Դրա հետևանքով հաճախ ուշացել եք դասից կամ աշխատանքից:  Yaamililarder.ru-ի հաղորդմամբ՝ մենք շատ արժեքավոր վայրկյաններ ենք ծախսում...

Հոգեբանին հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com
Հոգեբանին հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com

1.  Ո՞վ է հոգեբանը:

Հոգեբանը զբաղվում է հոգեբանական  բնույթի խնդիրներով և աշխատում է առողջ մարդկանց հետ ՝ նևրոզներ, վախեր կյանքի դժվար...

Հոգեկան առողջություն
Որտեղ են կուտակվում բացասական հույզերը
Որտեղ են կուտակվում բացասական հույզերը

Մի տեսություն կա, որի համաձայն` ցանկացած հիվանդություն` հարբուխ թե քաղցկեղային ուռուցք, բանականությունը, մարմինն ու հույզերը միավորող համակարգում առաջացած խանգարման ազդանշան է...

Հոգեկան առողջություն
Խառնաշփոթի նկատմամբ սերը կրեատիվության նշան է. հոգեբաններ. 1in.am
Խառնաշփոթի նկատմամբ սերը կրեատիվության նշան է. հոգեբաններ. 1in.am

Կարգուկանոնը սեղանին մարդուն մղում է ճիշտ սնվելու և նրան ստիպում է ավելի առատաձեռն լինել, իսկ խառնաշփոթը կրեատիվ գաղափարներ է ծնում: MED Daily-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ամերիկացի գիտնականները...

ԼՈՒՐԵՐ: Ես և աշխատանքը
Գիտնականները պարզել են, թե ինչու են խելացի մարդիկ դժվար սիրահարվում. mediamag.am
Գիտնականները պարզել են, թե ինչու են խելացի մարդիկ դժվար սիրահարվում. mediamag.am

Mediamag.am-ը առաջարկում է հետաքրքիր մտորում, որը թույլ կտա մի նոր հայացք գցել սովորական դարձած իրերին։ Եվ այսպես, ինչո՞ւ է խելացի մարդկանց համար այդքան դժվար գտնել երկրորդ կեսին...

Սեր, հարաբերություններ, ընտանիք
Մանրուքները նույնպես կարող են շատ բան պատմել. 1in.am
Մանրուքները նույնպես կարող են շատ բան պատմել. 1in.am

AdMe-ն ներկայացնում է 9 մանրուք, որոնք մարդու մասին շատ բան կպատմեն...

Գիտնականներ. որքան ժամանակ արժե նայել մարդու աչքերին. sedablog.ru
Գիտնականներ. որքան ժամանակ արժե նայել մարդու աչքերին. sedablog.ru

Բրիտանացի գիտնականները նոր հետազոտության արդյունքում բացահայտել են, թե որքան կարող է լինել տեսողական շփման լավագույն տևողությունը: Մասնավորապես, հետազոտողների կողմից կատարված սոցհարցումը ցույց է տվել...

Մարդու քայլվածքը կպատմի, թե նա որքանով է ագրեսիվ. news.am
Մարդու քայլվածքը կպատմի, թե նա որքանով է ագրեսիվ. news.am

Մարդու քայլվածքն արտացոլում է նրա բնավորությունը եւ այն, թե նա որքանով ագրեսիվ կարող է լինել: Այդ մասին պատմել են University of Portsmouth-ի գիտնականները (Մեծ Բրիտանիա)...

Որոնք են ամուրի կյանքի առավելությունները. հոգեբաններ. 1in.am
Որոնք են ամուրի կյանքի առավելությունները. հոգեբաններ. 1in.am

Ամերիկացի հոգեբանները պարզել են ամուրի կյանքի հիմնական առավելությունները: Նրանց կարծիքով՝ միայնակ մարդիկ վարում են ավելի հագեցած սոցիալական կյանք, ինչպես նաև նրանց մոտ ավելի նկատելի է հոգեբանական....

Ինչպես չվախենալ որոշում ընդունելուց. 1in.am
Ինչպես չվախենալ որոշում ընդունելուց. 1in.am

Ինչպես սովորել չվախենալ որոշումներ ընդունելուց և ընդունել ճիշտ որոշումներ, ներկայացնում է healthinfo.ua-ն: Նախ պետք է ձեզ համար հստակեցնեք այն, որ ընդունած որոշման մեջ  չսխալվեք, հնարավորինս արդյունավետ ելք ապահովեք...

Կյանքում հաջողությունը կանխագուշակել են գեներով. 1in.am
Կյանքում հաջողությունը կանխագուշակել են գեներով. 1in.am

Գիտնականները պարզել են, որ գենոմում փոքր շեղումները մասամբ թույլ են տալիս կանխագուշակել հեղինակավոր աշխատանք և բարձր եկամուտներ ունենալու մարդու հնարավորությունները: Այդ մասին հետազոտությունը...

ԼՈՒՐԵՐ: Գենետիկա

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ